Ինտերպոլը հայտնել է, որ Եվրոպայի ու Հարավային Ամերիկայի երկրներում ձերբակալել է հանցավոր խմբի 38 անդամների, որը մանկական պոռնոգրաֆիա էր տարածում բջջային հավելվածների միջոցով, հայտնում է RFI–ը ։
Ինտերպոլը հայտնում է, որ գործողությունն իրականացվել է Եվրոպոլի հետ միասին՝ 15 երկրների ոստիկանների մասնակցությամբ։
Դրանցից են Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Պորտուգալիան, Արգենտինան, Բոլիվիան, Կոլումբիան, Չիլին, Էկվադորը, Սալվադորը, Գվատեմալան, Կոստա- Ռիկան, Պարագվայը, Մեքսիկան ու Պերուն։
Գործողությունը ձեռնարկել էր Իսպանիայի ոստիկանությունը։ Հայտնում են, որ ձերբակալվածները մանկական պոռնոգրաֆիա էին փոխանակում WhatsApp բջջային հավելվածի միջոցով։




























