Թաիլանդի հարավում՝ Նարաթխիվատ, Պատտանի ու Սոնգկլա նահանգներում,Մալայզիայի հետ սահմանի մոտ, ապրիլի 19-ի երեկոյան տեղի են ունեցել մի շարք մանր հարձակումներ, հիմնականում դրանք եղել են մուսուլման զինյալների հարձակումները հսկիչ անցակետերի ու ոստիկանական բաժանմունքների վրա։
Bangkok Post -ը գրում է առնվազն 13 տարբեր տեղերում միաժամանակյա հարձակումների մասին, այլ լրատվամիջոցներ նշում են 15 ու 18 հարձակումների մասին։
Հանցագործները ինքնաշեն ռումբերը ձեռքներին շրջում էին մոտոցիկլետներով։ Հարձակումներն իրականացվել են տեղական ժամանակով 19։30-ից մինչեւ 20։30-ը։
Հայտնում են երկու զոհերի ու երեք վիրավորների մասին, ճշգրտում է The Australian–ը, հավելելով, որ հարձակումները տեղի են ունեցել երեք նահանգների 11 շրջաններում։




























