Այսօր՝ նոյեմբերի 18-ին, կառավարությունը շտապ եւ լրացուցիչ կարգով կառավարության նիստի օրակարգում ընդգրկեց «Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը։
Այդ փոփոխություններն ուղղված են կանխելու խոշոր բիզնեսի կողմից փոքր բիզնեսի համար նախատեսված արտոնությունները յուրացնելը։ Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ խոշոր բիզնեսը գնում է տրոհման, ստեղծվում են ժամանակավոր ընկերություններ, որոնք կարողանում են զրոյական դրույքով ապրանք ներմուծել։
Այս օրենսդրական սողանցքը փակելու համար օրենքով կսահմանվի փոխկապակցված անձերի բացահայտման մեխանիզմը, իսկ այն ընկերությունները, որոնք զրոյական տոկոսադրույքով ներկրած ապրանքները այնուհետեւ կվաճառեն՝ ստիպված կլինեն ամբողջությամբ վճարել ավելացված արժեքի հարկը։





























