Եգիպտոսի օդային ուժերը 19 ահաբեկիչների են ոչնչացրել Հյուսիսային Սինայ նահանգում, հայտնել է բանակի ներկայացուցիչը, փոխանցում է «Սինհուան»։

Մամուլի համար հայտարարության մեջ ասվում է, որ օդային ուժերը հարվածներ են հասցրել ահաբեկիչների մի շարք դիրքերի՝ ոչնչացնելով 19 ահաբեկիչների ու չորս պիկապ։

Զոհվածներից մեկն է ԻՊ-ին միացած «Անսար Բեյթ ալ-Մակդիս» ծայրահեղական խմբավորման առաջնորդը, հավելել է աղբյուրը։