ՊՆ N զորամասի ճաշարանի պետն ու նրա աշխատակիցը հայտնվել են դատարանում՝ պարենային ապրանքներ յուրացնելու մեղադրանքով:

Պարզվում է՝ ճաշարանի պետ Ջուլիետա Ա.-ն հունվար- մարտ ամիսներին կատարել է 60 հազար դրամի պարենային ապրանքնրի յուրացում, իսկ աշխատակից Ռոզա Շ.-մ էլ սննդամքերքը թաքցրել է իր տանը:

Ջուլիետային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով), իսկ Ռոզային՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Երկուսի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: