Նոյեմբերի 19-ին, ժամը 00.20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 63-ամյա Վարդուհի Չ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա ամուսինը ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը 13.00-ին, 2 անհայտ անձինք բաց դռնից մուտք են գործել իր բնակարան, պարանով կապել կնոջ ձեռքերն ու հափշտակելով 30.000 դրամ՝ դիմել են փախուստի:
Կատարվում է նախաքննություն:




























