«Սոսե»-2017» միջազգային կինոփառատոնը սկսել  է ֆիլմերի հայտերի ընդունումը, որին պատրաստվում է մասնակցել նաեւ Հայաստանը:

Հիմնական մրցութային ծրագրում կարող են մասնակցել բոլոր ֆիլմերը՝ առանց թեմատիկ սահմանափակման (խաղարկային, լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական):

Կինոփառատոնն ունի եւս երկու մրցութային ծրագիր՝ «Բովանդակությունը՝ կին»  եւ   «Ուսանողական»:  «Բովանդակությունը՝ կին»  մրցութային ծրագրին կարող  են մասնակցել ֆիլմեր, որոնցում արծարծվում է կնոջ թեման: Լավագույն մեկնաբանության համար նախատեսված է ոսե Մայրիկի անվան մրցանակ: Իսկ   «Ուսանողական» մրցութային ծրագրին ներկայացվում են աշխարհի տարբեր ծայրերում սովորող ուսանողների աշխատանքներն առանց ժանրային կամ թեմատիկ սահմանապակման: Կինոփառատոնը կհովանավորի «Լավագույն ուսանողական աշխատանք»  անվանակարգում հաղթող եւ Հայաստանում սովորող ուսանող-ռեժիսորի մեկ տարվա ուսման վարձը, իսկ արտերկրում սովորող ուսանող-ռեժիսորին կտրվի պատվոգիր:

«Սոսե» միջազգային կինոփառատոնի ֆիլմերի նախնական ընտրությունը իրականացնում է միջազգային հանձնախումբը, որում ընդգրկված են նաեւ հայ մասնագետները։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017 թվականի մայիսի 31-ն է:  Ֆիլմերի նախնական ընտրության արդյունքները կամփոփվեն 2017թ-ի հուլիսի 1-ին։ Կինոդիտումները կանցկացվեն  2017 թ.-ի օգոստոսի 14-ից հոկտեմբերի 2-ը։ Իսկ մրցանակաբաշխությունը կկայանա  հոկտեմբերի 14-ին։

«Սոսե»  միջազգային կինոփառատոնի գլխավոր նպատակն է նպաստել Հայաստանում  եւ Արցախում ֆիլմարտադրության զարգացմանը,  ինչպես նաեւ աջակցել համատեղ ֆիլմերի արտադրությանը, որպեսզի ստեղծվեն հայ-իտալական, հայ-բուլղարակ, հայ-իրանական եւ այլ  ֆիլմեր:

Հայտերի ընդունման պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ www.sosefestival.com կայքի «կանոնակարգ» բաժնում։