Նոյեմբերի 20-ին ժամը 12-ին տեղի կունենա Արտադրության եւ Արտահանման ասոցիացիայի (Ա3 Ասոցիացիա) բացումն ու arm3a.org բիզնես-սոցիալական կայքի շնորհանդեսը:

Ասոցիացիայի նպատակն է Հայաստանում արտահանմանն ուղղորդված արտադրության զարգացմանը նպաստելն ու նոր բիզնես-մշակույթի ձեւավորումը:

Միջոցառումը տեղի կունենա Այ Թի Պարկ բիզնես կենտրոնում՝ Աբելյան 6/1, մեծ դահլիճ (B-511):

Ա3 Ասոցիացիայի ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ այն գործելու է բիզնես-սոցիալական կայքի հիմքի վրա: Հայաստանում նախադեպը չունեցող arm3a.org կայքն իր բնույթով առաջինն է Հայաստանում, այն իր տեսակով սոցիալական կայք է` նախատեսված  կոնկրետ սոցիալական շերտի համար (գործարարներ, ձեռներեցներ, գիտնականներ, գյուտարարներ, մենեջերներ եւն այլք): Կայքը կարող է հետաքրքիր լինել նաեւ ակտիվ երիտասարդության համար, հատկապես նրանց, ովքեր ունեն գործարար գաղափարներ եւ գործարար միջավայրում իրենց հնարավորությունները բացահայտելու նպատակներ: