Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 2-ին, ժամը 18:08-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գինիների գործարան» ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi Pajero iO» մակնիշի 34 SD 882 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1951 թ. ծնված Վ. Գ.) բախվել է էլ.սյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղեւոր՝ 59-ամյա Կարինե Հ.-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով: Վերջինս հոսպիտալացվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: