Ինտերպոլը ջնջել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու նրա որդու՝ Ալեքսանդրի հետախուզության մասին հաղորդագրությունը։ Այս մասին հայտնել է Յանուկովիչի մամուլի քարտուղար Յուրի Կիրասիրը, վկայակոչելով Joseph Hage Aaronson LLP փաստաբանական ընկերության տեղեկությունը, որը ներկայացնում է նախկին նախագահի շահերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինտերպոլը հաստատել է, որ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վրա չի տարածվում Ինտերպոլի կարմիր ծանուցագիրը կամ էլ կալանավորման մասին հատուկ հարցումը, ու որ նրանց տվյաները բացակայում է Ինտերպոլի բազայում»,- հայտնել է մամուլի քարտուղարը իր Ֆեյսբուքյան էջում։

«Բացի դրանից Ինտերպոլը որոշում է կայացրել իր տվյալների բազայից ջնջել բոլոր տեղեկությունները Ալեքսանդր Յանուկովիչի մասին»,- հավելել է մամուլի քարտուղարը։

Փաստաբանական կազմակերպության տեղեկություններովմ նախկին նախագահի ու նրա որդու հետախուզման դադարեցման մասին որոշումը կայացվել է Ինտերպոլի փետրվարի 23- մարտի 3 ը նստաշրջանի ժամանակ։