Գլենդելի քաղաքային խորհրդում Վարդան Կարապետյանը միաձայն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ, հաղորդում է «Ասպարեզ»-ը:
Առաջին անգամ նա քաղաքային խորհրդում ընտրվել է 2015-ին եւ զբաղեցրել տարբեր ղեկավար պաշտոններ, տարբեր հանձնաժողովներում:
Վարդան Կարապետյանն ամուսնացած է, ունի 3 զավակ, որոնք սովորում են Գլենդելի պետական դպրոցներում:
Նոր քաղաքապետը խոստացել է քաղաքն ավելի անվտանգ դարձնել, ինչպես նաեւ օգնել բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծմանը՝ բիզնեսի համար բարենպաստ միջավայր ապահովելու ճանապարհով:
Նշենք, որ Գլենդելի քաղաքապետն ընտրվում է քաղխորհրդի անդամների կողմից՝ մեկ տարի պաշտոնավարման ժամկետով:
Գլենդելի քաղաքապետարանում պաշտոնները ստանձնել են նաեւ քաղխորհրդում վերընտրված Զարեհ Սինանյանը, Արա Նաջարյանը, ինչպես նաեւ առաջին անգամ ընտրված Վրեժ Աղաջանյանը: Պարբերականի փոխանցմամբ՝ Արդի Քասախյանը կշարունակի գործունենությունը որպես քաղաքապետարանի քարտուղար, իսկ Րաֆֆի Մանուկյանը՝ որպես գանձապահ:




























