Նոյեմբերի 19-ին, ժամը 17.05-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աղայան փողոցի 94/5 շենքի բնակարաններից մեկում սպանություն է կատարվել:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16.50-իսահմաններում անհայտ անձը հրազենային կրակոցներով սպանել է 1968 թ. ծնված Համեստուհի Այվազյանին:

Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն: