Սիրիական զինված ընդդիմության պատվիրակության մի մասը սկանդալով լքել է Ղազախստանի մայրաքաղաքում ընթացող լիագումար նիստը: Այս մասին դեպքի վայրից հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հաշտության երաշխավոր-երկրների կողմից Սիրիայում դեէսկալացիայի գոտիների ստեղծման մասին հուշագրի ստորագրման ժամանակ ընդդիմադիրներից մեկն սկսել է բացականչել. «Իրանը հանցագործ է, նա իրավունք չունի լինել երաշխավորների շարքում»: