ԱՄՆ-ն իշխանությունները նախազգուշացրել են քաղաքացիներին Մեծ Բրիտանիա ուղեւորությունների ռիսկերի մասին՝ «երկրում տեղի ունեցած մի շարք ահաբեկչական հարձակումների» պատճառով։ Այդ մասին  գրում է Independent-ը, վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը,որը հրապարակված է կայքում։

Պարբերականը նշում է, որ այդ նախազգուշացումը պարադոքսալ է մի երկրի համար, որտեղ տարեկան մոտ 58 հազար բռնության ակտ է տեղի ունենում ու մոտ 15 հազար մարդ է զոհվում։

Հայտնում են, որ ըստ Պետդեպարտամենտի տվյալների, ԵՄ-ում ահաբեկչական գործողությունների հետեւանքով 2015-ին զոհվել է 151 մարդ։ Սակայն պարբերականը նշում է, որ ԱՄՆ իշխանությունները նախազգուշացրել են, որ քանի դեռ եվրոպական կառավարությունները ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում գործողություններ են իրականացնում, ծայրահեղականների հարձակումներն առաջվա պես հնարավոր են։