Հովիկ Աբրահամյանին որեւէ պաշտոն չի առաջարկվել, իսկ մամուլում շրջանառվող լուրերը կատարյալ սուտ են։ Այդ մասին այսօր՝ մայիսի 4-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Մամուլում այսօր գրվել էր, թե Աբրահամյանին իբր առաջարկել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, եւ նա մերժել է։ «Մամուլում զետեղված տեղեկությունը, իբր Հովիկ Աբրահամյանին ռաջարկվել է զբաղեցնել ԱԱԽ քարտուղարի պաշտոնը, կատարյալ սուտ է, իրականության հետ որեւէ աղերս չունի»,- ասել է Շարմազանովը եւ հավելել. «Նախագահի կողմից պարոն Հովիկ Աբրահամյանին նման առաջարկ չի եղել»։