Բելառուսի կառավարությունը որոշում է ընդունել Ուկրաինա հումանիտար օգնություն ուղարկելու մասին՝ սննդամթերք, լվացող միջոցներ, սանիտարա-հիգիենիկ արտադրանք, ուրբաթ հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը:
«Բելառուսի Նախարարների խորհուրդը հանձնարարել է Ուկրաինային հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով նյութական արժեքներ բաց թողնել եւ ձեւակերպել»,- նշված է մամուլի ծառայության հաղորդագրության մեւ:
Ուկրաինա ուղարկվող ապրանքների թվում նշված է տավարի շոգեխաշած մսի 12 հազար տուփ, 12 հազար տուփ մակարոն եւ 8 հազար հատ զուգարանի թուղթ: Օգնության տրամադրման հրամանին կից հավելվածի համաձայն՝ ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 117,866 հազար բելառուսական ռուբլի (մոտ 62 հազար դոլար):
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԱԳ նախարարության աջակցությամբ հանձնարարվել է Ուկրաինա հումանիտար օգնության փոխադրումն ապահովել ավտոտրանսպորտով, ինչպես նաեւ կազմակերպել հումանիտար օգնության փոխանցումը Ուկրաինայում Կարմիր խաչի միջազգային առաքելությանը՝ այս երկրի տուժած բնակիչների շրջանում այն բաժանելու համար:
Ավելի վաղ Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի ստորագրած հրամանի համաձայն՝ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է հանրապետական բյուջեից միջոցներ տրամադրել, որոնք նախատեսված են տարերային աղետների, վթարների եւ աղետների հետ կապված ծախսերի ֆինանսավորման համար:




























