ՆԱՏՕ-ն այլեւս վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար։ Այս մասին ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Լիսաբոնյան գագաթնաժողովում հաստատված ռազմավարական նոր հայեցակարգի մեջ, գրում է Lenta.ru-ն։
«ՆԱՏՕ-ն ոչ մի վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար։ Հակառակը, մենք ցանկանում ենք իսկական ռազմավարական գործընկերություն սկսել ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ։ Մենք դրան համապատասխան ենք գործելու՝ նույնը սպասելով Ռուսաստանից»,- փաստաթղթից մի հատված է ներկայացնում գործակալությունը։
Նշենք, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը նախատեսված է նոյեմբերի 20-ին։ Նիստի ընթացքում կքննարկվի հակահրթիռային պաշտպանության ոլորտում համագործակցության հարցը։




























