Ռուսաստանի ու Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը ու Զիգմար Գաբրիելը մայիսի 5-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում դեէսկալացիայի գոտիների ստեղծումը, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։
Ըստ ԱԳՆ-ի՝ այդ զրույցը «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բանակցությունների զարգացումն էր»։
«Լավրովը կարեւորել է մայիսի 3-4-ը Աստանայում անցկացված Սիրիայի հարցով չորրորդ միջազգային հանդիպումը, որի արդյունքներով որոշվել է Սիրիայում ստեղծել դեէսկալացիայի գոտիներ»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Քննարկվել է նաեւ Ուկրաինայի խնդիրը։ «Նախարարները հաստատել են, որ պատրաստ են սերտ փոխգործակցել նորմանդական ձեւաչափով՝ ներուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման նպատակով՝ մինսկյան համաձայնությունների իրականացման հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լավրովը նաեւ Գաբրիելին կոչ է արել ազդել կիեւյան իշխանությունների վրա ՝ Դոնբասի առեւտրատնտեսական ու տրանսպորտային շրջափակումը վերացնելու համար։
Կողմերը զրույցի ընթացքում անդրադարձել են նաեւ ռուս- գերմանական հարաբերություններին, այդ թվում բարձրագույն ու բարձր մակարդակներում երկկողմանի շփումների ժամանակացույցին։




























