ՀՀԿ-ի հետ կոալիցիոն պայմանագիրը կստորագրվի մայիսյան տոներից հետո։ Այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը։
Երկրի առաջ ծառացած հարցերը շատ բազմաբնույթ են, դրանք վերաբերում են թե անվտանգությանը, թե տնտեսությանը, թե սոցիալական ապահովությանը։ Կուսակցությունն ունի ամենատարբեր ոլորտների մասնագետներ,որոնք էլ կշարունակեն իրենց աշխատանքը նոր խորհրդարանում, հավելել է Վարդանյանը։
Նա նկատել է, որ ամբողջովին անհիմն են այն լուրերը, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՅԴ-ի հետ տարաձայնություններ ունի։ «Մենք կստորագրենք կոալիցիոն համաձայնագիր, ու կքննարկենք, թե ինչ ենք անելու։ Բնականաբար ՀՅԴ-ն կպահպանի իր ինքնուրույնությունը, մենք ինքներս կորոշենք մեր մասնակցության աստիճանն ու ձեւաչափը»,- հավելել է Վարդանյանը։
Պատասխանելով այն հարցին, արդյոք ՀՅԴ-ն կպահպանի 3 նախարարական պորտֆելները ու արդյոք դրանք նախկին պորտֆելները կմնան ( կրթության, տարածքային կառավարման ու բնապահպանության) ՝ Վարդանյանը խորհուրդ է տվել զինվել համբերությամբ։




























