Ամերիկյան ավիացիան միջազգային կոալիցիայի հետ միասին մտադիր չէ դադարեցնել թռիչքները Սիրիայի դեէսկալացիայի գոտիներում, հայտնել են Պենտագոնի մամուլի ծառայությունից։
«Կոալիցիան առաջվա պես ռմբակոծելու է ԻՊ-ի ու «Ալ Կաիդայի» ահաբեկիչներին՝ որտեղ էլ որ նրանք թաքնվեն»,- նշել է ԱՄՆ Պենտագոնի ներկայացուցիչ Ադրիան Ռենքին- Հելոուեյը։
Նա հավելել է , որ ԱՄՆ-ն ու նրա գործընկերները կձգտեն Սիրիայի երկնքում նվազագույնի հասցնել ռիսկերը իրենց սեփական ու ուրիշների ՝ այդ թվում ռուսական օդանավերի համար։
Մինչ այդ Սիրիայի մասին Աստանայի բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտեւը հայտնել էր, որ Սիրիայում դեէսկալացիայի գոտիները փակ են լինելու ԱՄՆ-ի ու կոալիցիայի ավիացիայի համար։




























