Մայիսի 5-ին, ժամը 16:00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Փարավոն» հանգստի եւ ժամանցի համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 38 AA 383 պետհամարանիշի (վարորդ՝ 1992 թ. ծնված  Ա. Ա.) եւ «Mercedes» մակնիշի 90 VP 600 պետհամարանիշի (վարորդ՝ 1990 թ. ծնված  Ս. Զ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 1982 թ. ծնված Ա. Գ.-ը, «ՎԱԶ -2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Ա. Ա.-ը եւ ուղեւոր՝ 1990 թ. ծնված Գ. Խ.-ը հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, այնուհետեւ՝ Ա. Ա.-ը Աստղիկ ԲԿ, իսկ Գ. Խ.-ը՝ Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն, որտեղ բժիշկները Ա. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Ա.-ի եւ Գ. Խ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնի փականները: