ՀԱՊԿ ՕԱՀՈՒ գործառույթներից է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի բաղադրիչը, ինչը նախատեսում է, որ ստորաբաժանումները կարող են ներգրավվել այդ ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը արտասահմանում ռուսական ռազմակայանները ներգրավելու հնարավորության մասին։
Քաղաքագետը հիշեցրել է, որ Հայաստանում գտնվող ռուսական բազան, լինելով հանրապետության անվտանգության բաղադրիչ, միաժամանակ դեր է կատարում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։
«Ի՞նչ կապ կա ԻՊ-ի ու ՀԱյաստանի միջեւ։ Հիշեցնեմ, որ Սիրիան այդքան էլ հեռու չէ, իսկ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում»,- նկատել է քաղաքագետը,- «Տեսականորեն նշված գործառույթները ամրագրված են համաձայնագրերով ու անհրաժեշտության դեպքում բոլոր ռեսուրսներն էլ կարող են կիրառվել»,- ամփոփել է Մարկարովը։




























