Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպման մասին արտահայտությունների շնորհիվ զայրացրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Այս մասին գրում է Spiegel-ը՝ վկայակոչելով կանցլերի աշխատակազմի աղբյուրին:
Յունկերի եւ Մեյի հանդիպումը կայացել է ապրիլի վերջին Լոնդոնում, որի ընթացքում քննարկվել են ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու պայմանները:
Այդ բանակցություններից հետո Frankfurter Allgemeine պարբերականում հոդված է հրապարակվել, որի հեղինակը Լոնդոնում կայացած հանդիպումն «աղետալի» է կոչել: Դրանում նաեւ նկարագրվել են լուրջ տարաձայնությունները, մինչդեռ Մեյը հերքել է հանդիպման ձախողման մասին լուրերը:
Պարբերականի տվյաներով՝ հանդիպման ավարտին Յունկերը հայտարարել է, որ Դաունինգ սթրիթից հեռանում՝ նախկինից «10 անգամ ավելի թերահավատորեն տրամադրված»:
Մերկելի աշխատակազմում կարծում են, որ «իրավիճակն այդքան սրելն այնքան էլ օգտակար չէ», քանի որ նման հայտարարությունները չեն նպաստում Լոնդոնի հետ բանակցություններում բարեկամական մթնոլորտի ստեղծմանը:




























