Ոչ մի երկիր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) հակառակորդ չի համարվում, «Միր»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա կոռեկտ չի համարում ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ի հետ համեմատելը:
«ՀԱՊԿ-ի զարգացման ռազմավարության մեջ ոչ մի հիշատակում չկա այն մասին, որ որեւէ երկիր, որեւէ պետություն, որեւէ կազմակերպություն մեր հակառակորդն է համարվում: ՆԱՏՕ-ականները, հակառակը, Ռուսաստանին ընկալում են որպես հակառակորդ երկիր, նույնիսկ սպառնալիք եւ ամեն կերպ ջանում են նվազեցնել այն ամենի կարգավիճակն ու նշանակությունը, որը ՀԱՊԿ-ն է անում: Նրանք շատ վեհերոտ են շփումների գնում, չցանկանալով»,- հայտարարել է Լավրովը:
«Զգացվում է, որ նրանց համար ասես ամոթալի է ընդունել, որ ՀԱՊԿ-ը նույնպիսի միջազգային կազմակերպություն է, որը ճանաչվել է նաեւ ՄԱԿ-ում՝ Գլխավոր վեհաժողովում դիտորդ է, որը ճանաչվել է նաեւ ԵԱՀԿ-ում՝ կանոնավոր մասնակցում է ԵԱՀԿ-ի նիստերին: Բայց ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ականներին հատուկ նման սնապարծությունը հարցին չի օգնի»,- նշել է նախարարը:
ՀԱՊԿ-ի մեջ են մտնում Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը:




























