Ֆրանսիայի արեւմուտքում Մեն եւ Լուարա դեպարտամենտի փոքր կոմունայի բնակիչները ստիպված են նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկելու համար ընտրատեղամաս մտնել փոքրիկ դռնակով, որը քարտուղարություն է տանում, քանի որ գլխավոր մուտքը փակվել է երաշտահավերի պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մայր երաշտահավը եւ նրա 5 ձագուկները ապրում են տեղի քաղաքապետարանի դռան հին փոստարկղում: Նրանց բնի կողքին փոքրիկ բնակլիչների մասին նախազգուշացում է փակցված եւ չանհանգստացնելու խնդրանք:
«Առաջին փուլի ժամանակ բնի մեջ ձվեր էին»,- ասել է կոմունայի քաղաքապետ Ժան Քրիստոֆ Ռուքսելը:
Քաղաքի բնակչությունը 115 մարդ է, որոնցից 84-ը գրանցված է ընտրական ցուցակներում: Քվեարկել կարողանալու համար քաղաքապետարանում փոքրիկ դռնակ են բացել:
«Բոլորը ժպտում են, քաղաքապետարանում ուրախ տրամադրություն է: Երբ մայրը մոտ է թռչում ձագուկներին կերակրելու, հինգ փոքրիկները կտուցները բացում եւ կերակուրի են սպասում»,- ասել է քաղաքապետը:
Երաշտահավերի սերունդը արդեն մոտ 20 տարի ապրում է քաղաքապետարանի փոստարկղին:




























