Ամենամյա զորավարժությունները, որոնց մասնակցում են 20 երկրների մոտ 7,5 հազար զինվորականներ, կիրակի Հորդանանում սկսվել են ԱՄՆ բանակի աջակցությամբ, հայտնում է Հորդանանի պետական հեռուստատեսությունը:

Ինչպես նշել է զորավարժությունների հրամանատար, Հորդանանի ԶՈւ-ի բրիգադի գեներալ Հալիդ աշ-Շարաան, «համատեղ ջանքերը, համակարգումը եւ փորձի փոխանակումը կարեւոր են, երբ տարածաշրջանը բախվում է ահաբեկչության սպառնալիքին»:

Գեներալի խոսքով՝ Հորդանանում 7-րդ անգամ անցկացվող զորավարժություններին մասնակցում են ԵՄ-ի, Ասիայի, Աֆրիկայի եւ Պարսից ծոցի երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Քենիայի եւ Սաուդյան Արաբիայի բանակների ստորաբաժանումները:

Զորավարժությունների ընթացքում, որոնք 18 օր կտեւեն, ամերիկյան զինվորականների ղեկավարությամբ մասնակցող ստորաբաժանումները կմշակեն սահմանների պաշտպանության, կիբերանվտանգության ապահովման, ինչպես նաեւ ռազմական գործողությունների ժամանակ տարբեր կարգի զորքերի համակարգման միջոցառումներ: