Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին Եվրամիության ինստիտուտների ղեկավարներից առաջինն է Էմանուել Մակրոնին շնորհավորել նախագահական ընտրություններում հաղթանակի համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՆԳՆ-ի առաջին տվյալների համաձայն՝ Մակրոնը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթում է ձայների 60,19 տոկոսով:
«Շնորհավորում եմ Էմանուել Մակրոնին: Մենք Եվրոպայի սրտի մեջ հույս ենք դնում Ֆրանսիայի վրա, որպեսզի փոխենք ամբողջ (Եվրոպական) Միությունը եւ մոտ կանգնենք քաղաքացիներին»,- գրել է Տայանին Twitter-ում:
Կիրակի անցկացվեց Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:




























