«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում իր մրցակցին՝ «Առաջ» շարժման առաջնորդ Էմաուել Մակրոնին շնորհավորել է հաղթանակի համար եւ շնորհակալություն հայտնել իր օգտին քվեարկած ընտրողներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լը Պենի խոսքով՝ «Ազգային ճակատը» պետք է թարմանա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ եւ նոր քաղաքական ուժ դառնա:
Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳՆ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների առաջին տվյալները, որոնց համաձայն՝ Լը Պենը ստացել է ձայների 40,07 տոկոսը, Մակրոնը՝ 59,93 տոկոսը:




























