«Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը, որը հաղթել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հայտարարել է, որ ընտրություններում իր հաղթանակով «հույսի եւ վստահության նոր էջ» է բացվում, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
«Այս երեկո բացվում է մեր երկար պատմության նոր էջը: Ես ցանկանում եմ, որ այս ժամանակահատվածում մենք հույս եւ վստահություն գտնենք»,- հայտարարել է Մակրոնը գործակալությանը:
Կիրակի անցկացվեց Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, երկրում փակվել է ընտրատեղամասերի հիմնական մասը: 4,1 մլն ձայների հաշվարկի արդյունքներով՝ Մակրոնը ստացել է ձայների 60,19 տոկոսը, Լը Պենը՝ 39,81 տոյկոսը:




























