ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Ֆրանսիայի ընտրված նախագահ Էմանուել Մակրոնին ու շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Թրամփը Մակրոնին շնորհավորել էր Twitter-ում, գրելով, որ պատրաստ է նրա հետ աշխատել։

Կիրակի Ֆրանսիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը հաղթել է 66․1 տոկոսով, վկայում են ՆԳՆ տվյալները։ Մակրոնին է ընտրել ավելի քան 20․7 մլն ընտրող։ Իսկ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը ստացել է ձայների 33․9 տոկոսը ։