ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում ձերբակալվել է Russia Today-ի հեռուստաընկերության նկարահանող խումբը: Թղթակից Քեյլին Ֆորդեն եւ օպերատոր Ջոն Քոնվեյը նկարահանել են Ֆորտ Բենինգ ռազմաբազայի դարպասների մոտ ընթացող բողոքի ակցիան: ՌԲԿ-ն հաղորդում է, որ լրագրողները ենթարկվել են ոստիկանների պահանջին, սակայն դրանից հետո ձերբակալվել են:
Քաղաքացիական ակտիվիստների բողոքի գործողությունը ռազմակայանի մոտ անցկացվում է ամեն տարի: Նրանք պահանջում են փակել ռազմակայանի տարածքում գործող Լատինական Ամերիկայի երկրների ոստիկանների եւ զինվորականների վերապատրաստման կենտրոնը: Ակտիվիստների կարծիքով նրանք իրենց երկրներում ոտնահարում են մարդու իրավունքները:





























