Հայաստանում գործող ատոմակայանը սպառնալիք է ստեղծում նաեւ Վրաստանի համար: Այդ մասին վրացական «Ախալի թաոբա» թերթին հայտարարել է վրացի ֆիզիկոս Միխեիլ Կավիլաձեն:

Նրա խոսքերով, ատոմակայանը հնացել է, եւ այդ պատճառով էլ բավական բարձր է վթարի հավանականությունը: Ելնելով դրանից՝ ռադիացիայի արտահոսքի դեպքում, ինչպես կարծում է գիտնականը, սպառնալիքի տակ կհայտնվի ողջ տարածաշրջանը, քանի որ ռադիացիան կտարածվի ողջ տարածաշրջանով, այդ թվում եւ Վրաստանով: Միեւնույն ժամանակ Հայաստանը նախատեսում է մինչեւ 2016թ. 1200 ՄՎտ հզորությամբ նոր ատոմային բլոկ կառուցել, որի շահագործման ժամկետը 60 տարի է: Այն համալրված է լինելու անվտանգության պասիվ համակարգերով, իսկ ատոմային վառելիքի լիցքավորումը կազմելու է նվազագույնը 18 տարի:

Հայաստանի համար նոր ատոմակայանի նախագծին, որի արժեքը կազմում է 4 միլիարդ դոլար, մասնակցում են այնպիսի խոշոր ներդրողներ, ինչպիսին է Զարգացման եվրասիական բանկը: