Բահամյան կղզիներից մեկը՝ 80 հազար քառ մետր տարածքով Ֆուտս Քեյ կոչվող կղզին, վաճառքի է դրվել 16 մլն դոլարով։
Զմրուխտյա ջրերով ողողվող կանաչ կղզու վրա կան երեք ընդարձակ բնակելի առանձնատներ կան՝ գլխավոր տունը՝ չորս լյուքս համարներով ու հյուրերի համար երկու տներ՝ նույնպես գերհարմարավետ։ Տները իրար են միանում արահետներով , որոնց եզրերին արմավենիներ են աճում։ Այնտեղ նաեւ կան ավազե լողափեր, թենիսի խաղադաշտ, մարզադահլիճ, հայտնում է Mansion Global-ը։
Չնայած իր մեկուսացած դիրքին՝ վերջին տարիներին կղզին սարքավորվել է հեռահաղորդակցության ժամանակակից համակարգերով՝ էլեկտրականությամբ ու հեռախոսային կապով, նաեւ գերարագ ինտերնետով։ Կղզում նաեւ տեղադրված է էլեկտրոգեներատոր ու ջրի մաքրման համակարգ։
Ֆութս Քեյ կղզին վաճառում է այն ընտանիքը, որը դրա սեփականատերն է եղել վերջին 20 տարիներին, բայց վերջերս սկսել է այնտեղ չափից քիչ ժամանակ անցկացնել։




























