Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է Կոնգոյի դեմոկրատական հանրապետության հյուսիս- արեւելքում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության բռնկման մասին։

ԱՀԿ-ն տեղեկություններ ունի ինը կասկածելի դեպքերի մասին, այդ թվում երեքը՝ մահացու ելքով։ Վեց մարդ հոսպիտալիզացվել է։ ԱՀԿ հանձնաժողովը ժամանել է հիվանդության բռնկման վայր։

2014-ին Կոնգոյում Էբոլայից մի քանի տասնյակ մարդ է զոհվել։ Այն ժամանակ այդ հիվանդության բռնկումը մի շարք աֆրիկյան երկրներում հանգեցրել է ավելի քան 11 հազար մարդու մահվան։