Վարշավայում Մշակույթի պալատի մոտ հայտնվել են շների համար նոր զուգարաններ։ ՀԻմա դրանց քանակը յոթի է հասնում։ Երկուսը մեկ տարի առաջ էին տեղադրվել, հայտնում է Լեհաստանի ռադիոն։
Մտահղացման նախաձեռնողն ու հովանավորը Մշակույթի ու գիտության պալատի ղեկավարությունն է, որը այդ ձեւով որոշել է հոգ տանել շենքի հարակից տարածքի մաքրության մասին։
Շների զուգարանները հատուկ հոտ ունեն, որը մարդիկ չեն զգում, սակայն այն գրավում է շներին ։ Հոտն այնպես է ազդում կենդանիների վրա, որ նրանք իրենց բնական կարիքները հոգում են հենց այնտեղ, որտեղից զգում են այդ հոտը։
Շների զուգարանները սպասարկման կարիք չունեն։ Դրանք գտնելը հեշտ է PSIE WC աղյուսակով ու շների պատկերով։




























