Բաքվում դանակահարել են 24-ամյա աղջկա՝ նրան հասցնելով 16 հարված։
Report –ի փոխանցմամբ, 1993-ին ծնված Այսել Ալիեւային դանակահարել է անհայտ անձը կամ անձիք Բալաջարի ավանում։ Աղջիկը հոսպիտալիզացվել է, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Սկսվել է հետաքննություն։



























