Թուրքիայի արեւմուտքում Մուղլա նահանգի կիրճից միկրոավտոբուսի ընկնելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 23-ի, հայտնում է NTV հեռուստաալիքը։

«Հիվանդանոցում մահացել են եւս երեք տուժածներ։ Հիմա 23 զոհված ու 8 վիրավոր կա»,- ասել է նահանգապետ Ամիր Չիչեկը։

Նրա խոսքով վթարի պատճառը կարող էր դառնալ վարորդի կողմից ավտոբուսի կառավարումը կորցնելը, կամ էլ ավտոբուսի պայթած անվադողը, ինչի հետեւանքով այն շրջվել է լեռնային ճանապարհի վտանգավոր ոլորանի վրա։

Ավելի վաղ հայտնել էին 20 զոհերի մասին։ Միկրոավտոբուսում թուրք զբոսաշրջիկներ էին։