Բաքվեցի Մինան ողջ-ողջ այրել է շան ձագերին, հայտնում է Minval.az-ը։
«Ականատեսները գործակալությանը պատմել են, որ նույնիսկ դեպքի վայր ժամանած ոստիկաններն էին ցնցվել չորս այրված քոթոթների տեսքից։ Այդ վայրագության հեղինակը Մինա անունով մի կին էր։ Ի դեպ, նա նույնիսկ չի փորձել թաքցնել, թե ինչ է արել ու հակառակը՝ պարծեցել է իր արարքով։ Կինը բղավում էր, որ ինքը թույն ունի, որով թունավորելու է այդ տեղանքի բոլոր մյուս կենդանիներին, նա իրեն ագրեսիվ ու ոչ ադեկվատ էր պահում։
Քոթոթները 8-ն էին, չորսը անհետացել էին, չորսին էլ ողջ- ողջ այրել էին, պատմում են ականատեսները; Մինան իր արարքը բացատրել է նրանով, որ իրեն հոգնեցրել են շները։ Սարսափելի է պատկերացնել, թե ինչ կանի արդ հրեշավոր կինը, եթե նրան հոգնեցնի ինչ-որ մեկի երեխան։ Կնոջ լուսանկարին նայելիս՝ իրոք հրեշի ես պատկերացնում՝ այրվող աչքեր, չարությունից ու ատելությունից խեղաթյուրված դիմագծեր․․․
Ադրբեջանում սովորական են դարձել կենդանիների հանդեպ դաժան վարվեցողության դեպքերը։ Սոցցանցերում հաճախացել են սպանված շների ու տանջված կատուների մասին հաղորդագրություններն ու լուսանկարները։ Պատճառը անգրագիտությունը, գթասրտության բացակայությունն ու հոտային եսասիրությունն է։ Եվ ցավոք նման ագրեսիվ ու ոչ ադեկվատ մարդկանց թիվն օրեցօր ավելանում է։ Հետեւաբար՝ վտանգված են ոչ միայն դժբախտ կենդանիները։ Վտանգված ենք մենք բոլորս, այլախոհներս»,- գրում է հոդվածագիր Յանա Մադաթովան։





























