Ռուսաստանում Հայաստանի առտրային ներկայացուցչությունը նորից կբարձրացնի Ռուսաստանում թանկարժեք մետաղների հայկական հարգադրոշմի ճանաչման հարցը։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը։
Այդ հարցը բարձրացվելու է ԵՏՄ Ոսկերիչների ասոցիացիայի համաժողովի ժամանակ, որը կկայանա Երեւանում մայիսի 18-ին։
«Համաժողովին հրավիրվելու է Ռուսաստանի Ֆիննախին առընթեր Հարգադրոշմային պալատի ղեկավարը»։





























