Փրկարարները Ճապոնիայում աղետի ենթարկված LR-2 հետախուզական օդանավի եևկու ուղեւորի են հայտնաբերել: Ներկայում մասնագետները զբաղվում են նրանց վիճակով, հաղորդում է NHK հեռուստաալիքը:

Ճապոնիայի ռազմաօդային ուժերին պատկանող LR-2 հետախույզ-օդանավն աղետի էր ենթարկվել երկուշաբթի՝ Հոկայդո կղզում: Մնացորդները հայտնաբերվել էին Ասաբու քաղաքի մոտակայքում:

Օդանավը Օկադամայի օդանավակայանից թռչում էր դեպի Սապորո՝ շտապօգնության հիվանդի տեղափոխելու համար: Օդանավում  չորս մարդ է եղել:

LR-2 օդանավերը նախատեսված են 10 հոգու համար: Դրանք հիմնականում օգտագործվում են ծանր հիվանդների տեղափոխության, ինչպես նաեւ օդային հետախուզությունում՝ ավիադիտարկումների համար: