Նոյեմբերի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 46-ամյա Սեդա Սերգոյանին, ով տեղում մահացել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության եւ Արաբկիրի բաժինների ծառայողների օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում՝ նոյեմբերի 21-ին, ժամը 16.00-ին, բաժին է ներկայացել 53-ամյա Ռոբերտ Ջ.-ն եւ խոստովանել, որ վրաերթը «Լինքոլն-Նավիգատոր» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը:
Ռոբերտ Ջ.-ն ձերբակալված է:




























