Մոսկվան չի մոռանում փոխադարձության սկզբունքի մասին՝ կապված ռուսական լրատվամիջոցների դեմ Կիեւի պատժամիջոցների հետ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ առայժմ ոչինչ չի կարող ասել Ռուսաստանի հնարավոր պատասխան միջոցառումների մասին:

«Առայժմ չեմ կարող ասել ձեզ: Ուկրաինայում այնքան էլ շատ չեն հզոր տեղեկատվական ռեսուրսները եւ ռուսալեզու տարածքում ճանաչում վայելով մեդիառեսուրսները»,- ասել է Պեսկովը: