«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված,  նոյեմբերի 23-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1-2 զանգվածների, Սեբաստիա, Մեծարենց, Բատիկյան, Ոսկանյան, Ծերենց, Դ.Վարուժան, Վանտյան, Տիչինա' (Սեբաստիա-Մեծարենց հատվածը), Գագարին, Շրջանային, Ի.Օրի, Հովնաթան, Մալաթիա,  Տիտով, Օտյան, Քուչակ, Մելիքյան, Միրաքյան, Գոշ, Մանուկյան, Միքայելյան, Ջիվանի, Շահումյանի 1-14 եւ 16-18, Հաղթանակ գյուղի 1-6 փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Իսկ Ա1-Ա3, Բ1-Բ4 զանգվածների ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումով:

Նոյեմբերի 24-ին ժամը 11.00-ից մինչեւ նոյեմբերի 25-ը ժամը 11.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: