Մայիսի 16-ին, ժամը 23:07-ին ահազանգ է ստացվել, որ երիտասարդ աղջիկը փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը եւ մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կամրջի վրա ինքասպանության փորձ կատարող քաղաքացու չեն հայտնաբերել:

Ժամը 23:16-ին տեղեկություն է ստացվել, որ Հալաբյան փողոցում՝ Թումանյանի այգու մոտակայքում, նկատվել է հուզական վիճակում գտնվող քաղաքացի. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: