Կոնգոն հայկական ապրանքի համար պոտենցիալ խոշոր շուկա է: Այսօր՝ մայիսի 17-ին, այս մասին Հայ-բելգիական առեւտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը հայտարարեց Երեւանում կայացած հայ եւ բելգիացի գործարարների հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցել են Կոնգոյի ձեռնարկատերերը:
Կոնգոն տարածքով Աֆրիկայի ամենախոշոր երկիրն է եւ բնակչությամբ չորրորդը (մոտ 85 մլն մարդ): Երկիրը ավելացված բարձր արժեքով մթերքի կարիք ունի, այդ թվում՝ առողջապահության ոլորտում: Այս պատճառով հայկական դեղամիջոցները կարող են բավականին պահանջարկված լինել, հավելեց Սաֆարյանը: Երկիրը նաեւ ալմաստի խոշոր արտահանողներից մեկն է, եւ այստեղ կարող են հեռանկարային կապեր հաստատվել հայկական երեսակման ընկերությունների հետ, նշեց նա:
Նշենք, որ Հայաստանի եւ Կոնգոյի միջեւ առեւտուրը դեռեւս փաստացի բացակայում է: 2016 թվականին այն զրոյական նիշի է եղել, իսկ 2015 թվականին Հայաստանը Կոնգո է արտահանել 5,4 հազար դոլարի ապրանք (հիմնականում վառարաններ), ներմուծել է 300 դոլարի ապրանք:





























