Լեհաստանի Մոնկոլկոյում վառոդի գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով TVN24 հեռուստաալիքը:
Փրկարարների տվյալներով՝ երկու մարդ անհետ կորած է համարվում, 6 վիրավոր կա: Պատահարի արդյունքում արտադրական շենքը փլվել է: Պայթյունի վայրում մի քանի հրշեջ հաշվարկներ ու բժիշկներ են աշխատում:
Մոնկոլկոյի քաղաքապետ Ուրսուլա Վրուբելի խոսքով՝ պայթյունն այնքան հզոր է եղել, որ բնակավայրի գրեթե բոլոր տների ապակիները կոտրվել են:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այս քաղաքի վառոդի գործարանը, թերեւս, ամենահինն է աշխարհում. այստեղ արտադրությունը հիմնել են դեռեւս 17-րդ դարում:





























