«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ինձ համար անձնականի եւ հասարակականի սահմանները միանգամայն պարզ են։ Պաշտոնյայի՝ 4 հարկանի դղյակ ունենալը նրա անձնական գործը չէ, որովհետեւ Հայաստանում ոչ մի պաշտոնյա իր աշխատավարձով չի կարող դղյակ կառուցել։ Պաշտոնյայի կամ որեւէ այլ հանրային դեմքի ընտանեկան կյանքը, հարաբերությունները հարազատների հետ ճիշտ հակառակը՝ նրա անձնական գործն են, դրանք որեւէ ձեւով կապված չեն տվյալ անձի հասարակական դրսեւորումների հետ։
Պիտի կրկնեմ նախորդ հոդվածում իմ ասածը՝ մարդն ազատ է ապրել այնպես, ինչպես իրեն է դուր գալիս, ոչ թե այնպես, ինչպես որեւէ մեկն իրեն ստիպում է կամ իրենից պահանջում է։ Պարտադրող միակ գործոնը պետության օրենքներն են»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























