Ադրբեջանական հեղինակազրկված ANS հեռուստաալիքի ղեկվարությունը դիմել է 2003 թվականին մահացած Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի ոգուն՝ օգնություն խնդրելով:
Contact.az-ի հաղորդմամբ՝ նման տարօրինակ դիմումը հրապարկվել է «Ազադլըգ» ռադիոկայնաի կայքում, որն արբեջանական իշխանությունների կողմից արգելափակվել էր մի քանի շաբաթ առաջ: «Ներողություն ենք խնդրում ձեր ոգուն անհանգստացնելու համար, բայց դուք ինքներդ էիք ասել, որ եթե դժվարություններ ունենաք՝ դիմեք ինձ»,- ասվում է դիմումի մեջ:
Ավելի քան 10 ամիս է, ինչ հեռուստաընկերությունը փակ է, եւ բոլոր դիմումները ղեկավարությանն անպատասխան են մնացել:
Դիմումի մեջ նշվում են հեռուստալիքի վաստակները: Դիմելով 14 տարի առաջ մահացած Հեյդար Ալիեւին՝ հեղինակները բազմանշանակ նշում են՝ «Մենք գնում ենք ձեր ճանպարհով»:
Հիշեցնենք, որ հեռուստաալիքը զրկվել էր լիցենզիայից՝ ահաբեկչության քարզչության եւ Թուրքիայի հետ հարբերություններին վնաս հասցնելու համար: Դրա պատճառներից մեկը ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆաթուլա Գյուլենի հետ հարցազրույցն էր, որտեղ վերջինս մեղադրել էր Էրդողանին պետական հեղաշրջման փորձի մեջ:




























