Ինձ համար մեծ պատասխանատվություն է աշխատել Հայաստանի Ազգային ժողովում։ Այս մասին մայիսի 18-ին՝ Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է պատգամավոր Արմեն Աշոտյանը։
«Ես մեծ ապրումներ ունեմ, քանի որ, որպես աշխատավայր, շատ եմ սիրում Ազգային ժողովը։ Ես այսօր այստեղ եմ ինչպես իմ հիշողություններով, այնպես էլ ապագայի հանդեպ դրական էներգիայով»,- նշել է Աշոտյանը։
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի թեկնածությունն առաջադրել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։





























