ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Շուշան Սարդարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:

Համապատասխան որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Շուշան Սարդարյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»։

Նշենք, որ Շուշան Սարդարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր: